Նայեք էս կադրերը, հիշեք թե հանրապետականներն ինչպես էին վարվում Ձեզ հետ ու վաղը գնացեք ընտրության

2018թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում իրականացված ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում խնդիր առաջացավ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու։

Նոր կառավարության ծրագրի մեջ նշված էր արտահերթ ընտրություններ անցկացնել մեկ տարվա ընթացքում։

105 մանդատից բաղկացած խորհրդարանում այսօր իշխող կուսակցությունն ունի 9 պատգամավոր։

Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը գալիք խորհրդարանական ընտրություններում կկարողանա ստանալ ընտրողների քվեների մոտ 70 տոկոսը։ Այդ մասին վկայում են Հայաստանում Gallup International Association ներկայացուցչության անցկացրած սոցիալական հարցման արդյունքները։

Կազմակերպության ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը հարցման արդյունքները ներկայացրեց լրագրողների հետ հանդիպմանը։ Նրա խոսքով` պատկերը հետևյալն է. «Իմ քայլը»` 69,4 տոկոս, ԲՀԿ` 5,7 տոկոս, «Լուսավոր Հայաստան»` 3,8 տոկոս, «Սասնա ծռեր»` 1,4 տոկոս, ՀՀԿ` 1,3 տոկոս, ՀՅԴ` 1,2 տոկոս, «Մենք»` 0,8 տոկոս, ՕԵԿ` 0,4 տոկոս, «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցություն»` 0,3 տոկոս, «Ազգային առաջընթաց»` 0,1 տոկոս, «Քրիստոնեաժողովրդական» կուսակցություն` 0,0 տոկոս։

Դիմակավորված անձիք ծեծում են ցուցարարներին

Դիմակավորված անձիք ծեծում են ցուցարարներին

Posted by Հայեր ջան on Sunday, April 22, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ