![]()
«Անընդհատ ապօրինի գույքից եք խոսում, ասում եք՝ եթե մենք չզբաղվեինք քաղաքականությամբ, ապա ապօրինի գույքի գործերը չէին լինի»:
Այս մասին Ազգային ժողովի օգոստոսի 5-ի նիստի ժամանակ հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
«Եթե ապօրինի գույքի գործերը չլինեին, դուք քաղաքականությամբ չէիք զբաղվելու: Դուք գնալու էիք, վայելելու էիք ձեր ապօրինի գույքը մալդիվներում, բալիներում, կալուգաներում, Բելառուսում և տարբեր տեղերում, հետևաբար դուք քաղաքականության մեջ եք, որպեսզի ապահովեք, պաշտպանեք, փորձեք փրկել ձեր ապօրինի գույքը:
Նույնը քաղբանտարկյալներին է վերաբերում: Դուք քաղաքականության մեջ չէիք լինի, եթե հանցավոր գործունեություն չկատարեիք: Հիմա անունը դրել եք քաղբանտարկյալ: Դուք քաղաքական վահանով ուղղակի ուզում եք պաշտպանվել: ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո, և սա միանշանակ է»,- շեշտել է նա:
![]()