Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացվել է տեղեկատվություն Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ապօրինի պահվող գայլի վերաբերյալ։

Հարուցված վարչական վարույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ծովագյուղ համայնքի բնակիչ Մ․ Ա․-ն իր տան բակի փակ շինությունում առանց օրենքով սահմանված համապատասխան թույլտվության պահում է երկու գայլ։


Օգոստոսի 4-ին ԲԸՏՄ տեսուչների և «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի մասնագետների համատեղ ջանքերով մեկ արու և մեկ էգ գայլերը անվտանգ տեղափոխվել են այգի, որտեղ կենդանիներն անցել են առաջնային անասնաբուժական զննում, պատվաստվել և չիպավորվել են։

Ներկայումս կենդանիները գտնվում են մասնագիտական մշտադիտարկման ու պատշաճ խնամքի ներքո։

Քաղաքացու նկատմամբ նշանակվել է 150 հազար դրամի չափով վարչական տուգանք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ