Ջրափրկարարները փրկել են 5-ամյա աղջկա կյանքը, որը ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր Սևանա լճում

Օգոստոսի 5-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի ջրափրկարարները հանրային 3-րդ լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են, որ ափից մոտ 10 մետր հեռավորության վրա երեխա է խեղդվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ջրափրկարարների արագ ու պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել ու նրան դուրս են բերել ափ։
Ըստ տեղեկությունների՝ փրկված երեխան 5-ամյա աղջնակ է, ում կյանքին վտանգ չի սպառնում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ