![]()
«Դուք սնվում եք սպառնալիքներով, որովհետև եթե չկարողանաք ձեր կենացները ասել, ձեր գոյության իմաստը կորելու է»: Այսպիսի հայտարարությունն խորհրդարանում ելույթի ժամանակ հնչեցրել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինիքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանի անվտանգային սպառնալիքների մասին ելույթին:
Ըստ Ռուբինյանի՝ Հայաստանի սպառնալիքները գալիս են առաջին հերթին Ադրբեջանից, քանի որ դեռ չկա «անշրջելի և վերջնականապես ինստիտուցիոնալիզացված» խաղաղության համաձայանագիր:
ԱԺ նախագահը նաև ընդգծեց,ո ր սպառնալիքներ կան նաև Թուրքիայի կողմից, որովհետև հարևան երկրի հետ փակ սահման ունենալն առնվազն տնտեսական սպառնալիք է:
Նրա խոսքերով բացի ներկայացրածից կարող են լինել նաև այլ սպառնալիքներ՝ պայմանավորված տնտեսական, անվտանգային, էներգետիկ ռեսուրսների և տրանզիտի ճանապարհների դեռևս բավարար դիվերսիֆիկացված չլինելու հանգամանքով:
«Դուք գոյություն ունեք, որ գաք էս ամբիոնից ամեն օր ասեք, որ Թուրքիան մեր համար սպառնալիք է: Դա Հայաստանում բոլորը գիտեն: Չկա մարդ որ չգիտենա, որ Թուրքիայի հետ չկարգավորած հարաբերությունները սպառնալիք են»,-ասել է Ռուբինյանը:
Անդրադառնալով վերջին օրերին հայրենիքի ձևակերպման շուրջ քննարկումներին ԱԺ նախագահը ասաց. «ընդհանրապես ես կարծում եմ մեր վերջին քննարկումները կարելի է որակել. «Որն է, բաբո, մեր հայրենիք»:
Ռուբինյանի խոսքերով Ադանան հայրենիք համարելը, ակնհայտորեն հարց է առաջանում, թե ինչ անել այն հայրենիքի հետ, որը Հայաստանի Հանրապետության մաս չէ:
«Մի հարց է, երբ որ դուք պատմությունը դիտարկում եք որպես պատմություն, մեկ այլ հարց է, երբ պատմությունը դիտարկում եք քաղաքական ներկա և գուցե ապագա»,-ընդգծեց Ռուբինյանը և հավելեց. «Արդյոք ես համարում եմ, որ հայրենիքի կոնկրետ ձևակերպման հարցում այն 90 տոկոսով պատմության վրա հիմնելը սպառնալիք է Հայաստանի համար, ապա միանշանակ այո»:
![]()