![]()
Դատախազությունից հայտնում են, որ 2026 թվականի հուլիսի 24-ին Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է դատախազության հայցը ընդդեմ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի և նրան փոխկապակցված անձանց:
Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող մեկ բնակարանի 45%-ը,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող մեկ բնակելի տունն ամբողջությամբ,
184 միլիոն 222 հազար դրամ:
![]()