![]()
Քաղաքական վերլուծաբան Հարություն Մկրտչյանը չի պատկերացնում կառուցողական աշխատանք «գործակալական ցանցի» հետ, որն այսօր, ըստ նրա, խորհրդարանում որպես ընդդիմություն է:
Մկրտչյանն այն համոզմանն է, որ ձևավորված խորհրդարանը չի արտահայտում հայ ժողովրդի սպասումները, և այն պետք է լուծարվի:
«Ընդդիմությունը ֆեյք է, չկա, անկախ նրանից՝ ինչքան քեշ գումար են ծախսել, որ գան վեր ընկնեն էդ աթոռին: Սա բեսեդկա էլ չէ, խենթանոց է: Գարշելի է, երբ տեսնում եմ մանդատը քեշով առածներին որպես ընդդիմություն: Սակրավորների մահը տենչող Էդգար Ղազարյանը ԱԺ-ում զինվորների անունն է շոշափում, մեկ րոպե լռությամբ հարգել պահանջում»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:
Մկրտչյանը միաժամանակ նկատում է. «Պետերբուրգի Գագոյի ընտրությունն ենք ճաշակում: Կարող են ՀՀ ԱԺ-ում Վլադիմիր Պուտինի չուչելը տնկել, ընդդիմադիր հատվածի համար նախատեսված աթոռները Պուտինի տակ են: Սա ական է, ռումբ է Հայաստանի Հանրապետության տակ»:
Անդրադառնալով Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան) ԱԺ անդրանիկ նիստին չհրավիրելուն՝ վերջինս ասում է. «Կտրիճ Ներսիսյանի՞ն են համարում կաթողիկոս, թող դնեին ուսներին, պատ ու դուռ ջարդելով բերին»:
Քաղաքական վերլուծաբանը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()