Բիզնես ու երեխա ունեցող մարդը կաթողիկոս չէ, օտարերկրյա ագենտ է. ՌԴ-ում մարդիկ որպես ճորտ են. տեսանյութ

Ռուսաստանաբնակ քաղաքական վերլուծաբան Կամո Բեգլարյանի խոսքով՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի նախկին առաջնորդ Տիրան սրբազանը, որը մասնակցել է 1999 թվականի կաթողիկոսական ընտրություններին, շատ վատ կարծիքի է եղել, քանի որ ըստ նրա՝ մեծ թվով կաշառք է բաժանվել, քվեարկողներին ահաբեկել են:

«Կտրիճ Ներսիսյանը լեգիտիմ ընտրություններով չի դարձել կաթողիկոս: Բիզնես ու երեխա ունեցող մարդը կաթողիկոս չէ, օտարերկրյա ագենտ է, նույնիսկ սանրվածքի համար արքեպիսկոպոս է հանում»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:

Ըստ քաղաքական վերլուծաբանի՝ Կտրիճ Ներսիսյանն ու նրա եղբայրը՝ Եզրաս Ներսիսյանը, որը հիմա Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդն է, եկեղեցիները դիտարկում են որպես օբյեկտ:

«15 կաթողիկոս հրաժարական է տվել կամ հեռացվել է, ինչո՞ւ պետք է Կտրիճ Ներսիսյանը չգնա․ եթե կամավոր չի գնում, պետք է հեռացնենք»,- շեշտում է նա:

Կամո Բեգլարյանը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ