Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Ժաննա Անդրեասյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի.

Ժաննա Անդրեասյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»,- ասվում է հրամանագրում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ