![]()
Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ կառավարիչ։
Այս մասին իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հրապարակելով հրամանը:
«Հիշեցնեմ, որ Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա և Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ընկերության բաժնետոմսերը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության»,- հիշեցրել է նախարարը:

![]()