![]()
Օկուպացված Արցախում (Մարտակերտի շրջան) ականի վրա երկու ադրբեջանցիներ են պայթել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ականազերծման աշխատանքներում ներգրավված ոչ կառավարական կազմակերպության աշխատակիցների կողմից ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ։ Հակահետևակային ականի պայթյունի հետևանքով 32-ամյա աշխատակիցը ստացել է աջ ոտքի վնասվածք, իսկ 28-ամյա աշխատակիցը՝ մարմնական վնասվածքներ։
![]()