![]()
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։
Նշանակվելուց հետո նա «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր ստանձնում եմ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս պատասխանատու առաքելությունն ինձ վստահելու համար։ Նոր կարգավիճակում կներդնեմ առավելագույն ջանքեր՝ շարունակելու ծառայել Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է նա։
![]()