Սևանա լճից դուրս է բերվել քաղաքացու դի

Օգոստոսի 2-ին՝ ժամը 13։44-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի մասնավոր լողափերից մեկում քաղաքացի է ջրահեղձ եղել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ափից մոտ 10 մ հեռավորության վրա և մոտ 1,8 մ խորությունից դուրս են բերել քաղաքացու դին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ