![]()
Մարոկկոյից ծովով Իսպանիայի Սեուտա քաղաք հասնելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 90-ի։
Այս մասին հայտնել է Cadena SER ռադիոկայանը։
Իսպանիայի իրավապահ մարմինները հայտնաբերել են 74 մարդու մարմին։ Եվս 16 մարմին հայտնաբերվել է Մարոկկոյի իշխանությունների կողմից։
Իսպանական լրատվամիջոցների տվյալներով՝ հազարավոր միգրանտներ կարողացել են հասնել Սեուտա՝ լողալով և քայլելով քաղաքը Մարոկկոյից բաժանող ծովափնյա ափամերձ գոտու շուրջը։
![]()