![]()
Ինչպես հայտնել ենք, մեկնարկել է նորընտիր Ազգային ժողովի՝ 9-րդ գումարման խորհրդարանի աշխատանքը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն՝ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացնում:
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ստորագրում է ՀՀ կառավարության հրաժարականը, որը ներկայացվելու է ՀՀ նախագահին, որից հետո նախագահը, Սահմանադրության համաձայն, կընդունի հրաժարականը:
Մինչ նոր Կառավարության ձևավորումը, Կառավարության անդամները շարունակելու են աշխատանքը, որից հետո ԱԺ նոր խորհրդարանի ձևավորվելուց հետո ՀՀ նախագահը անհապաղ ԱԺ-ին է ներկայացնելու վարչապետի նոր թեկնածուին:
![]()