![]()
Օգոստոսի 2-ին մեկնարկում է Ազգային ժողովի 9-րդ գումարման խորհրդարանի աշխատանքը:
Նորընտիր խորհրդարանում կան ինչպես արդեն հայտնի, այնպես էլ նոր պատգամավորներ, որոնք բոլորն այսօր երդմամբ կստանձնեն մանդատները:
Արդեն ԱԺ են ժամանել բոլոր 3 ուժերի պատգամավորները, ժամանել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: ԱԺ նիստերի դահլիճում երգչախմբի կատարմամբ հնչել է ՀՀ օրհներգը:
Նիստը վարում է ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը։
«Իմ տարիքը նաև հնարավորություն է տալիս մի մեծ խնդրանքով դիմել ձեզ․ ես խնդրում և հորդորում եմ դիմադիր և ընդդիմադիր իմ բոլոր քույր և եղբայր պատգամավորներին՝ եկեք լինենք միասնական, մի կողմ թողնենք բոլոր տարաձայնությունները, հավաքվենք մեր պետության և Կառավարության շուրջը, անենք ամեն ինչ, որ մեր երկիրն ընթանա ճիշտ զարգացման ուղիով»,- իր խոսքում ասել է Հասանովը:
![]()