Պարզ կդառնա՝ ինչպիսի խորհրդարան է ձևավորվել. մեկնարկում է 9-րդ գումարման Ազգային Ժողովը. Արթուր Հովհաննիսյան

Օգոստոսի 2-ին 9-րդ գումարման Ազգային ժողովը սկսում է աշխատանքը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով՝ այսօր պարզ կդառնա՝ ինչպիսի ԱԺ է ձևավորվել:

Հովհաննիսյանը հիշեցրել է, որ մեկնարկում է 9-րդ գումարման Ազգային Ժողովը, որի անդրանիկ նիստի ընթացքում նորընտիր պատգամավորները երդվելու են, ընտրվելու են ԱԺ ղեկավար մարմինները՝ ԱԺ նախագահը, տեղակալները, հանձնաժողովների նախագահները, որտեղ ընդդիմությունը ևս կունենա քվոտա, ու պարզ կդառնա՝ ինչպիսին է լինելու նոր խորհրդարանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ