Լատվիա-Բելառուս սահմանը փակվել է

Լատվիա-Բելառուս սահմանը փակվել է։

Այս մասին հայտնել է Լատվիայի ներքին գործերի նախարար Յանիս Դոմբրավան։ Պատճառը, ըստ նրա, տեղեկատվական համակարգերի աշխատանքի խափանումն է, որի վերացման ժամկետները դեռ հայտնի չեն:

2023 թվականին Լատվիան փակել է Բելառուսի հետ սահմանին գտնվող Սիլենե անցակետը։ Այդ ժամանակից ի վեր երկու երկրների միջև գործում է միայն մեկ անցակետ՝ Պատրնիեկին։

Սիլենեի անցակետի փակման պատճառը միգրացիոն ճգնաժամն էր, որը, ըստ լիտվական կողմի, կազմակերպել էին Բելառուսի իշխանությունները:

2026 թվականին իրավիճակը կրկին սրվել է. տարեսկզբից Լատվիան Բելառուսի հետ սահմանին ձերբակալել է ավելի քան 9 հազար անօրինական միգրանտի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ