Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթ

Օգոստոսի 1-ին՝ ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրենց ցած է նետել։

Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 50-55 տարեկան կնոջ դի։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռվել է քրեական վարույթ։ Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 53-ամյա Սվետլանա Դ․-ն է, ով մասնագիտությամբ դաշնակահար է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ