![]()
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ Գևորգյանին։
«Նշել եմ, Կառավարությունը կարևորում է, որպեսզի գործարանը ոչ միայն ապահովի կայուն աշխատանք և բացարձակ թափանցիկություն, այլև շարունակաբար բարձրացնի իր արդյունավետությունը և լիարժեք օգտագործի իր արտադրական ներուժը։
Հավելել եմ, որ իրենց գործին տիրապետող, աշխատանքը բարեխղճորեն և պարտաճանաչ իրականացնող բոլոր աշխատակիցները շարունակելու են աշխատել գործարանում։
Գործարանի կառավարչին և անձնակազմին մաղթել եմ արդյունավետ աշխատանք»,- սոցցանցի իր էջում գրել է նախարարն ու տեսանյութ հրապարակել։
![]()