Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրամանով, Դավիթ Գևորգյանին նշանակել «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ։

Գևորգյանն անդրադառնալով իր նշանակմանը, սոցցանցի իր էջում գրել է․

«Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին վստահության համար:

Քաջ գիտակցում եմ, թե ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ: Վստահաբար ջանք ու եռանդ չեմ խնայելու արդարացնելու բոլոր սպասելիքները:

Ի գո՛րծ հանուն Հայաստանի Հանրապետության»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը, Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:

Նույն հայցով Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել նաև 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 38 ընկերություններում մասնակցություն, ինչպես նաև շուրջ 106 միլիարդ դրամի ապօրինի ծագում ունեցող գույք և միջոցներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ