Սեմյոնովկա և Ծովագյուղ գյուղերի սարերում մառախուղի պատճառով քաղաքացի է մոլորվել

Հուլիսի 30-ին՝ ժամը 16։17-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեմյոնովկա և Ծովագյուղ գյուղերի սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ