Պուտինի հետ երկաթուղու մասով քննարկում չի եղել, բայց մեր դիրքորոշումը նույնն է՝ այն մեր սեփականությունն է

«ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ երկաթուղու հետ կապված քննարկում չի եղել, բայց մեր դիրքորոշումը նույնն է, դա մեր սեփականությունն է, և ՀՀ-ն պետք է հնարավորություն ունենա երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում»:

Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ շատ հստակ լինել այս հարցով, այլընտրանք չկա սրան: Այդ հարցը պետք է լուծվի, ես ուզում եմ շատ հստակ լինի։ Մենք ուզում ենք բարեկամական ձևով այս խնդիրը լուծենք, բայց նաև կարող է հարց ծագել, որ մենք դե յուրե որոշում կայացնենք, թե անհամաձայնություն կա, հետո կգնանք Արբիտրաժում կքննարկենք»,- մանրամասնել է Կառավարության ղեկավարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ