![]()
Օդեսայի ափերի մոտ ևս մեկ նավթատար է թիրախավորվել, որի անձնակազի մեծ մասն ադրբեջանցիներ են:
Այս մասին հայտնել է Ադրբեջանցի նավաստիների աջակցություն հասարակական միավորումը:
Նշվում է, որ Albatros Corporation ընկերությանը պատկանող Աթա-2 բեռնանավը անօդաչուների հարձակման հետևանքով լրջորեն վնասվել է, ապա ուղևորվել Ռումինիայի ափերի ուղղությամբ:
Անձնակազմը բաղկացած է 13 հոգուց՝ Ադրբեջանի 12 և Թուրքիայի մեկ քաղաքացուց։
Ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:
![]()