14-ամյա պատանին հայտնաբերվել է

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ հայտնաբերվել է 2012 թվականի ծնված Վահե Ապիկյանը:

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների և քաղաքացիների որոնողական աշխատանքի արդյունքում նա անվնաս հայտնաբերվել է Կոտայքի մարզի Գառնի գյուղում:

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն էլ իր էջում հայտնել է, որ ժամը 14։45-ի սահմաններում ոստիկաններն ու քաղաքացիները Գառնիում հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող, 2012թ. ծնված Վահե Ապիկյանին։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Հուլիսի 29-ին հաղորդվել էր 2012 թվականի ծնված Վահե Ապիկյանի անհետ կորելու մասին։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ վերջինս գրություն է թողել՝ նշելով, թե հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ուզում է ճգնավոր դառնալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ