![]()
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի նոր հատուկ բանագնացի թեկնածության հարցը քննարկման փուլում է։
Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնել է կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում:
«Հատուկ բանագնացի հետ կապված որոշում դեռ չկա։ Թուրքիայի հետ հաղորդակցության ձևաչափով մենք պետք է որոշենք, թե ինչպես ենք շարունակելու աշխատանքը, ինչ տրամաբանությամբ և ինչ ֆորմատով, որպեսզի կայացնենք համապատասխան որոշումներ։ Այդ թեմայով հիմա քննարկումներ ընթանում են»,- ասել է Փաշինյանը։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի նախկին հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել է 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի թեկնածու։
![]()