![]()
Գյումրիում ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը:
«Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են տեղեկատվությունը՝ նշելով, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած Ա.Ն.-ն:
![]()