Ընդդիմության պերճանքն ու թշվառությունը. Մանավազյանը՝ ակցիաների մասին

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ընդդիմության ակցիաներին
Նարեկ Կարապետյանը քաղաքացիների հետ զրույցում ասում է՝ մենք քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ ենք, բայց միավորվել ենք։
​Եկեք ավելի կոնկրետացնենք. դուք ուղղակի տարբեր անուններ ունեք, բայց նույն կենտրոնից եք հրահանգավորվում։ Այդպես էր խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այդպես է արդեն 8 տարի։
​
Սահմանադրության փոփոխության հարցը հանրությունն է որոշելու հանրաքվեով։ Եթե դուք դեմ եք դրան, ավելի լավ է սպասեք հանրաքվեին, երբ քաղաքացին ինքը կարտահայտի իր դիրքորոշումը։ Բայց մի կարևոր հանգամանք էլ կա. խորհրդարանական ընտրություններից առաջ էլ մարդիկ տեղյակ էին, որ մենք գնալու ենք սահմանադրական փոփոխությունների։ Քաղաքացիները դա շատ լավ գիտեին, դուք էլ ձեր այս նույն ստերը փորձեցիք տարածել ու բախվեցիք պատի։
​Հետևաբար ի՞նչ նպատակ եք հետապնդում ձեր մի քանի հոգանոց ակցիաներով։ Պատասխանը շատ պարզ է. ուզում եք կալուգացի օլիգարխին ազատության մեջ տեսնել։ Ձեր ամբողջ քաղաքական կյանքը սկսվել և շարունակվում է մեկ անձի շահերը սպասարկելու շուրջ, և եթե նա հիմա լիներ ազատության մեջ, բնականաբար, դարձյալ հանգիստ նստելու էիք տեղներդ։
​Սա է մեր ընդդիմության ամբողջ պերճանքն ու թշվառությունը. փողոց են դուրս գալիս բացառապես քրեական գործերով անցնող, հանրության միջոցները մսխողներին ազատ արձակելու պահանջով՝ դա փաթեթավորելով որպես սահմանադրական փոփոխությունների դեմ պայքար։
Փոփոխություններ, որոնց բովանդակությանն անգամ ծանոթ էլ չեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ