![]()
Ազգային ժողովի փոխնախագահ, նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ռուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել, որով հաստատվել է խորհրդարանի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 21-րդ կետով՝
ո ր ո շ ու մ եմ.
1. Հաստատել Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները՝ համաձայն հավելված 1-ի:
2. Ազգային ժողովի նստավայրի տարածքի և շենքի պահպանությունն իրականացնում և անվտանգությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը։
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ սահմանված կարգով ապահովել սույն կանոնների ծանուցումը Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, խմբակցություններին, մշտական հանձնաժողովների նախագահներին, նրանց տեղակալներին, պատգամավորներին, Ազգային ժողովի և Հաշվեքննիչ պալատի աշխատակազմերին։
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի վրա։
5. Ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի փետրվարի 12-ի ՆՈ – 01 — Լ որոշումը»,- ասվում է որոշման մեջ։
![]()