9-րդ գումարման ԱԺ առաջին նիստի օրակարգում 5 հարց կա․ ովքեր են մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները

Օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առաջին նիստը։ Այդ օրը պատգամավորները կվերցնեն իրենց մանդատները, ոմանք առաջին, ոմանք՝ հերթական անգամ։

ԱԺ անդրանիկ նիստը կվարի խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը՝ ինչպես պահանջում են Սահմանադրությունն ու «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը։

ԱԺ-ում ներկայացված կլինեն «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 64 մանդատով, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատով։

Օգոստոսի 2-ի առաջին նիստի օրակարգում 5 հարց է քննարկվելու՝

1․ Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն,

2․ ԱԺ նախագահի ընտրություն՝ թեկնածու Ռուբեն Ռուբինյան («Քաղաքացիական պայմանագիր»)

3․ ԱԺ նախագահի տեղակալների ընտրություն՝ Վահագն Ալեքսանյան, Հայկ Կոնջորյան («Քաղաքացիական պայմանագիր»)

4․ Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություն

թեկնածուներ՝

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ Արուսյան Ջուլհակյան

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ Արմեն Խաչատրյան, Վիլեն Գաբրիելյան, Սասուն Միքայելյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ Նազելի Բաղդասարյան, Մարիամ Պողոսյան, Զարուհի Բաթոյան, Լիլիթ Ստեփանյան, Արթուր Հովհաննիսյան

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով՝ Լուսինե Բադալյան, Ալխաս Ղազարյան, Տրդատ Սարգսյան, Նելլի Բավեյան

Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ Ռուզաննա Երեմյան, Սիսակ Գաբրիելյան, Թագուհի Ղազարյան

ՄԻՊ մշտական հանձնաժողով՝ Ռուստամ Բաքոյան, Զարուհի Բաթոյան, Հասմիկ Հակոբյան

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողով՝ Տրդատ Սարգսյան, Հասմիկ Հակոբյան

Եվրաինտեգրման մշտական հանձնաժողով՝ Արման Եղոյան, Սոնա Ղազարյան

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ Սարգիս Խանդանյան, Տաթևիկ Ղազարյան

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ Ծովինար Վարդանյան, Բաբկեն Թունյան, Սերգեյ Բագրատյան

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ Բաբկեն Թունյան

Տարածքային կառավարման մշտական հանձնաժողով՝ Վահե Ղալումյան, Գարիկ Սարգսյան

5․ Կառավարության կառուցվածքային փոփոխության հարցը, եթե կա նման հարց։

Մինչ հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը ՔՊ խմբակցությունը վարչապետի թեկնածուի ընտրության նախագիծն ուղարկելու է նախագահին, նախագահը ստորագրելու է վարչապետի թեկնածուի՝ ՔՊ որոշումը, և 5-օրյա ժամկետում ձևավորվելու է Կառավարությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ