![]()
2026 թվականի փետրվարի 7-ից մինչ օրս ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է ընդհանուր 199 քրեական վարույթ:
Նշված քրեական վարույթներից 87-ով ձերբակալվել է 263 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 287 անձի նկատմամբ:
Մեղադրյալներից 121-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ են ընտրվել կալանքը և տնային կալանքը, իսկ 145-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ:
56 վարույթով նախաքննությունը 192 անձի վերաբերյալ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ:
87 քրեական վարույթով իրականացվել են բազմաթիվ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել է 300-ից ավելի անձ:
![]()