![]()
Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ-ն քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով օգնում է Ֆրանսիային և Իսպանիային՝ պայքարելու անտառային հրդեհների դեմ, որոնց պատճառով պահանջվել է տարհանել ավելի քան 300 000 մարդու։
«ԵՄ-ն Ֆրանսիա է ուղարկել յոթ ինքնաթիռ և չորս ուղղաթիռ Չեխիայից, Խորվաթիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Սլովակիայից, Շվեդիայից և Թուրքիայից։ Այդ օդային տեխնիկայի մեծ մասը մտնում է RescEU հրշեջ օդային նավատորմ կազմի մեջ։ Իսպանիայի համար ԵՄ-ն մոբիլիզացրել է վեց ինքնաթիռ Հունաստանից, Իտալիայից և Թուրքիայից, ինչպես նաև ուղարկել է 134 հրշեջ և 41 փոխադրամիջոց Պորտուգալիայից», — ասված է Եվրոպական հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։
ԵՄ-ի Copernicus արբանյակային ծառայությունը տրամադրում է արտակարգ իրավիճակներում օպերատիվ գործողությունների քարտեզներ՝ տեղում արձագանքմանն աջակցելու համար։
«ԵՄ արտակարգ իրավիճակներին արձագանքման համակարգման կենտրոնը սերտ կապի մեջ է Ֆրանսիայի և Իսպանիայի իշխանությունների հետ՝ գնահատելու, թե ինչ լրացուցիչ աջակցություն կարելի է մոբիլիզացնել, իսկ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը գտնվում է Բորդոյում՝ ազգային իշխանություններին օգնելու նպատակով համակարգելու ԵՄ օգնությունը», — ասված է հաղորդագրության մեջ։
![]()