Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Կոլումբիայի նորընտիր նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելան հայտարարել է, որ պետական ծախսերի կրճատման շրջանակում կփակվի առնվազն 15 դեսպանություն՝ աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում:

Կոլումբիայի դեսպանությունները կփակվեն Ալժիրում, Կուբայում, Չեխիայում, Եթովպիայում, Գանայում, Հայիթիում, Հունգարիայում և այլ երկրներում: Նոր առաջնորդը նաև հաստատել է, որ կդադարեցնի Պաղեստինում կոլումբիական դեսպանատուն բացելու գործընթացը։

Նախագահը նշել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունների փակման գործընթացը կսկսվի իր պաշտոնը ստանձնելուց հետո:

Աբելարդո դե լա Էսպրիելան հաղթել է այս տարվա հունիսին Կոլումբիայում կայացած նախագահի ընտրությունում և պաշտոնապես կանցնի լիազորությունների կատարմանը օգոստոսի 7-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ