Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ ինչպես ավելի վաղ կանխատեսվել է, ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում կնվազի 2-4 աստիճանով ու առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չկա:

«Ամենատաք գոտին կշարունակի մնալ Երևանն ու Արարատյան դաշտը: Ուշ երեկոյան ժամերին ՀՀ տարածքում առանձին հատվածներում անձրև և ամպրոպ կանխատեսվում է միայն հուլիսի 29-ին և օգոստոսի 1-ին և 2-ին»,- ասել է Սուրենյանը և հիշեցրել, որ ՀՀ տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է, ուստի պետք է պահպանել հակահրդեհային կանոնները:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ