Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին

Հուլիսի 18-ին Վեդի քաղաքի 26-ամյա բնակիչը, կենցաղային հարցերից վրդովված, իր բնակարանում չորս անգամ օդ է կրակել իրեն պատկանող Ekol Ledy մոդելի լուսաձայնային ատրճանակից։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողները, ստացված տեղեկությունների հիման վրա, մեկնել են դեպքի վայր, պարզել հանգամանքները, իսկ 26-ամյա երիտասարդը հանցանք կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

Այս միջադեպը, սակայն, որոշ լրատվամիջոցներում ներկայացվել է մանիպուլյատիվ ձևակերպումներով՝ ստեղծելով տեղի ունեցածի իրական բնույթին չհամապատասխանող տպավորություն։ Կոչ ենք անում զերծ մնալ դեպքերի արհեստական ուռճացումից՝ հանրությանը ներկայացնելով ճշգրիտ և ստուգված տեղեկատվություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ