![]()
Այսօր՝ հուլիսի 26-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը տևական ժամանակ է դռան և հեռախոսազանգերի չի պատասխանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետի պաշտոնակատար Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ։
Համայնքային ոստիկանների կանչով ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։Փրկարարները, բացելով տան դուռը, լոգարանում հայտնաբերել են երիտասարդ տղայի մարմինը՝ կախված վիճակում։
Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 32-ամյա Դավիթ Ա.-ն է։Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
![]()