![]()
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Նորմանդիայի (Ֆրանսիա) լողափերը, որտեղ 1944 թվականին տեղի է ունեցել «Օվերլորդ» գործողությունը, որի ընթացքում դաշնակից զորքերը ափ իջան Ֆրանսիայում, ներառել է իր Համաշխարհային ժառանգության ցանկում:
«Նոր գրանցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում. Նորմանդիայում դաշնակիցների վայրէջքի լողափերը», — ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի սոցիալական ցանցերի էջում տարածված հայտարարության մեջ։
ԱՄՆ-ի, բրիտանական և կանադական ուժերի ափ իջնելը Ֆրանսիայի Նորմանդիայում տեղի ունեցավ 1944 թվականի հունիսի 6-ին «Օվերլորդ» գործողության շրջանակներում: Գործողությանը, որը խորհրդանշում էր երկրորդ ճակատի բացումը նացիստական Գերմանիայի դեմ, մասնակցեցին 156,000 դաշնակից զորքեր: Միևնույն ժամանակ, Կարմիր բանակի մեկ միլիոնից ավելի զորքեր մասնակցեցին Կուրսկի ճակատամարտին 1943 թվականի հուլիսից օգոստոս:
![]()