26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Հուլիսի 18-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզում։

Տhamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 21։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 21։40-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Նորիկ Ղ.-ն իրենց տանը, իրեն պատկանող «Ekol Ledy» մոդելի, գործարանային համարով 9 մմ տրամաչափի ատրճանակով 4 կրակոց է արձակել՝ այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ։

Ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողների կողմից Նորիկ Ղ.-ն նշված հասցեից, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է։

Դեպքի փաստով ոստիկանության Վեդիի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք Նորիկ Ղ.-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ