![]()
Հուլիսի 26-ին՝ ժամը 18:00-ին, լրանում է բուհերի ընդունելության մրցույթի լրացուցիչ փուլի /թափուր տեղերի համար/ հայտագրման վերջնաժամկետը։
Այս մասին հայտնել է Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը։
«Հայտագրել կարելի է մինչև 6 մասնագիտություն, մրցույթը ըստ հայտերի հերթականության է։
Դիմումների շարժին հետևելով կարելի է գնահատել շանսերը և փոխել մասնագիտությունների տեղերը։
Հայտում փոփոխություններ կարելի է անել մինչև հայտագրման ավարտը, որից հետո համակարգը փակվելու է։
Արդյունքների հրապարակումը՝ հուլիսի 30-ին»,-հայտնել է Գրիգորյանը։
![]()