![]()
Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ պատրաստ է մեկնել Միացյալ Նահանգներ՝ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։
«Ես պատրաստ եմ ներկա գտնվել Օվալաձև աշխատասենյակում կամ Մար-ա-Լագոյում՝ ՌԴ-ի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար»,- ասել է նա՝ ամերիկացի լրագրող Լորա Լումերի հետ հարցազրույցում։
![]()