Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Միջազգային քրեական դատարանի անդամ պետությունների մեծամասնությունը՝ 125 անդամ պետություններից 82-ը, քվեարկել է գլխավոր դատախազ Քարիմ Խանին պաշտոնից հեռացնելու օգտին։ Սա դատարանի պատմության մեջ առաջին նման դեպքն է։

Ըստ Reuters-ի, նման որոշում է կայացվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների հետաքննությունից հետո, որը Խանը շարունակում է հերքել։

Լսումները, որոնց ընթացքում քննարկվել է Խանի հրաժարականը, տեղի են ունեցել Միացյալ Նահանգներում։ Հաագայում գտնվող դատարանի գլխավոր դատախազն անձամբ չի կարողացել մասնակցել լսումներին, քանի որ Վաշինգտոնի պատժամիջոցները թույլ չեն տալիս նրան մուտք գործել երկիր։

Պատժամիջոցները սահմանվել են ի պատասխան դատարանի կողմից Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման օրդերների՝ կապված Գազայի պատերազմի հետ: Այն կապված է նաև Միջազգային քրեական դատարանի կողմից Աֆղանստանում ամերիկյան զինվորական անձնակազմի գործունեության վերաբերյալ հետաքննությունների հետ։

Չնայած 56-ամյա բրիտանացի փաստաբան Քարիմ Խանը հրաժարական է տվել մեկ տարի առաջ՝ սեռական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով, շարունակում է հերքել իրեն վերագրվող մեղադրանքները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ