Սամվել Կարապետյանը Մոնումենտի դղյակից դեռ երկար է սպասելու «տրիգերի» ի հայտ գալուն

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանի հետ զրուցել ենք ընդդիմադիրների կողմից մանդատները վերցնելու թեմայի, ինչպես նաև ներքաղաքական անցուդարձի մասին։

Մասնավորապես, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը սկզբում հայտարարել էր, որ եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, ինքը մանդատը չի վերցնի, սակայն հիմա ասում է, որ մանդատը վերցնում է: «Հրաժարվում եմ խոսքից, որ պարտքից չհրաժարվեմ։ Որ մանդատն ինձ համար տասներորդական է՝ ապացուցել եմ։ Այս երկար պաուզան անուն ունի՝ ոջլոտության ստուգում։ Ուզում էի տեսնել՝ ով ով է, ով ինչի է արժանանալու»,- ասել է Վարդանյանը։

Այս առնչությամբ Ջուլիետա Ազարյանն ասաց․ «Նախ սկսենք նրանից, թե Աղվան Վարդանյանն արդյոք ունի՞ իրավունք ինքնուրույն որոշելու՝ մանդատը վերցնել, թե ոչ։ Երևի իրեն պարտադրել են վերցնել։ Եվ նույն սկզբունքով՝ եթե նա շատ ցանկանար վերցնել մանդատը, բայց իր քաղաքական հովանավորը կամ առաջնորդը ասեր, որ չպիտի վերցնի, նա նույն տրամաբանությամբ չէր վերցնի։ Նույն բանը 2021 թվականին ասում էր Աննա Գրիգորյանը, բայց նա եկավ և նստեց ԱԺ-ում։ Այս հայտարարություններն անարգանք են ժողովրդի նկատմամբ»,- ասաց պատգամավորը։

Երբ Աղվան Վարդանյանը հարցազրույցի ժամանակ ասել էր այդ միտքը, այնպիսի տրագիկոմեդիկ կերպով էր ներկայացրել, որ կարծես առանց իրեն նիստերը բնականոն հունով չեն ընթանալու, և նա պարտադիր պիտի լինի ԱԺ-ում, թե չէ մեծ բան կկորցնենք։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ