![]()
Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ստորագրել են 2026-2027թթ. խորհրդակցությունների ծրագիրը, ապա հանդես եկել համատեղ մամուլի ասուլիսով։
Անդրադառնալով տարածաշրջանին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար։
Նա նաև մտահոգություն է հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտության կապակցությամբ։
«Ադրբեջանը հետևողականորեն վերահաստատում է իր հավատարմությունը միջազգային իրավունքին, կոչ է անում նվազեցնել էսկալացիայի մակարդակը և հասնել խաղաղ կարգավորման»,- ասել է Բայրամովը:
Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևը և Ալեքսեյ Օվերչուկը սեպտեմբերին հանդիպում կանցկացնեն առևտրատնտեսական հարցերի քննարկման համար:
![]()