Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Իսպանիայի Անդալուզիա նահանգում պաշտոնապես եռօրյա սուգ է հայտարարվել՝ Լոս Գալյարդոսի շրջանում բռնկված խոշոր անտառային հրդեհի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ։ Այդ ժամանակահատվածում պետական հաստատությունների շենքերի դրոշները կխոնարհվեն։ Սգի պատճառով չեղարկվել է այսօր Լոս Անջելեսում անցկացվելիք Իսպանիայի և Բելգիայի հավաքականների միջև ֆուտբոլային խաղի հանրային հեռարձակումը։

Անդալուզիայի տարածաշրջանային կառավարության վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ Լոս Գալյարդոսում սկսված անտառային հրդեհի զոհերի թիվը հասել է առնվազն 12-ի: Անդալուսիայի տարածաշրջանային կառավարության նախագահը լրատվամիջոցներին տված հայտարարություններում նշել է, որ 23 մարդու գտնվելու վայրը դեռևս անհայտ է:

Զոհվածների թվում կարող են լինել Մեծ Բրիտանիայի և Բելգիայի քաղաքացիներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ