Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել

Վլադիվոստոկում հղի կինը ընկել է իր բնակարանի յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել՝ ստանալով միայն կապտուկներ, իսկ չծնված երեխան չի տուժել:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են տարածաշրջանի առողջապահության նախարարությունից։

«Վլադիվոստոկում իսկապես զարմանալի դեպք է տեղի ունեցել. հղիության 30-րդ շաբաթում գտնվող 28-ամյա կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո և ստացել միայն կապտուկներ: Ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել, որ պտղի վիճակը բավարար է, և նրա կյանքին ու առողջությանը ոչինչ չի սպառնում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Զրուցակցի խոսքով՝ կինը գիշերը չի կարողացել քնել և որոշել է մաքրել պատուհանը, կանգնել է պատուհանագոգին, սակայն սայթաքել է և յոթերորդ հարկից ընկել մեջքով ներքև։ Նրա աղաղակի վրա հարևանուհին վազել է և շտապօգնություն կանչել։

«Այն փաստը, որ կինը ողջ է մնացել նման բարձրությունից ընկնելուց հետո, արդեն կարելի է հրաշք անվանել։ Այնուամենայնիվ, հետազոտության արդյունքները պարզվել են՝ չնայած յոթերորդ հարկից ընկնելուն՝ պացիենտի մոտ ոչ մի կոտրվածք չի հայտնաբերվել։ Բժիշկները ախտորոշել են միայն փափուկ հյուսվածքների բազմաթիվ կապտուկներ»,- նշել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ