![]()
«Վախեցնելու և շորթելու դարաշրջանն ավարտվել է։ Դա ոչ մի արդյունք չի ունենա։ Մենք չենք հանձնվի»:
Այս մասին գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը «X»-ի իր միկրոբլոգում:
Նա փոխըմբռնման հուշագրի «խոշոր խախտումներ» է անվանել Վաշինգտոնի կողմից Հորմուզի նեղուցով նավերի անցման համար իրանական կանոնները չպահպանելը, ինչպես նաև «նոր հարվածների, նավթային պատժամիջոցների վերսկսման, հարավային Իրանի վրա հարձակումների մշտական սպառնալիքները» և Իսրայելի գործողությունները Լիբանանում։
Հիշեցնենք՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ հուլիսի 7-ին ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա Իրանի վերջին հարձակումների։
Հարվածել են Իրանում գտնվող 80 թիրախի, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի, հրամանատարական և վերահսկողական ցանցերի, ափամերձ ռադարային կայանների, հակածովային հրթիռային համակարգերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) ավելի քան 60 փոքր նավակների։
![]()