«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձն ընտրողներին ուղղորդել է. վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ. Ա.-ն, հանդիսանալով «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձ և գտնվելով 25/20 ընտրատեղամասի բակում, գործելով ընտրողների կողմից իրենց ընտրական իրավունքն ազատ և անկախ իրականացնելու գործընթացին միջամտելու, նրանց կամարտահայտության վրա ներգործելու ուղղակի դիտավորությամբ, հունիսի 7-ին ընտրատեղամաս ժամանած ընտրողներին հորդորել և ուղղորդել է քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Մ. Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ՝ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասով (ընտրությանը մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ