![]()
Հունահռոմեական ոճի ըմբիշ 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը (77 կգ) ոսկե մեդալ է նվաճել Սկոպյեում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում։
Այս մասին հայտնել է ԿԳՄՍՆ-ն։
Եզրափակչում Տերտերյանը 4:0 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ջավիդան Նահմաթովին։ Մեկնարկային գոտեմարտում Տերտերյանը 9։0 հաշվով առավելության է հասել Ավստրիայի ներկայացուցչի նկատմամբ, ապա քառորդ եզրափակչում նույն՝ 9։0 հաշվով հաղթել է մոլդովացի ըմբիշին, իսկ կիսաեզրափակչում 8։0 հաշվով առավելության է հասել Շվեդիայի ներկայացուցչի նկատմամբ։
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Էդգար Պետրոսյանը (55 կգ) և Ալեքս Մարգարյանը (63 կգ) դարձել են արծաթե, իսկ 87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիրներ։
Հունահռոմեական ոճի երիտասարդական հավաքականի անդամ 72 կգ քաշային Նարեկ Գրիգորյանն էլ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։
![]()