Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին»
օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝

1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 3 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի հուլիսի 13-15-ը ներառյալ:

2. Ժաննա Անդրեասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը»,- ասվում է որոշման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ