Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

«Պաշտպան հայրենյաց» ազգային-մշակութային հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանը այն համոզմանն է, որ պետությունը թալանած բոլոր մարդիկ պետք է պատասխան տան, և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չպետք է դառնա «մեկ ծաղկով գարուն»:

Սաֆարյանը վստահ է՝ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կամ հետապնդվողներ չկան, և Ծառուկյանի հետ կապված իրավական գործընթացները ևս իրավական հարթության մեջ պետք է դիտարկել:

Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» քաղաքական միավորները կոռուպցիոն միջոցներով են անցել խորհրդարան:

«Ուզում են անկայունություն հրահրեն, պետությունը կործանեն, ՌԴ-ն թիկունք է քրեաօլիգարխիկ համակարգին: 100 մլն դոլար են ծախսել ընտրություններին, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն: Բանդիտները մարդկանցից վերցրել են անձնագրերը, որ մարդիկ ՔՊ-ին չընտրեն: Հայաստանի ձեռքբերումները քաղաքական ոհմակների համար անընդունելի են»,- ասում է նա:

Սաֆարյանը ընդգծում է՝ այս մարդիկ երազում էին, որ մանդատ ունենան. «Էնքան տղամարդկային պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ